Խոլերայով 9 հազարից ավելի վարակվածների են հայտնաբերել Իրաքում, Տանզանիայում եւ Կոնգոյի ԴՀ-ում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքում, Տանզանիայում եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում խոլերայով վարակվելու դեպքերի թվաքանակը գերազանցել Է 9 հազարը: Այդ մասին, Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի քարտուղար Քրիստիան Լինդմայերը:
«Հոկտեմբերի 15-ի տվյալների համաձայն, Իրաքի 15 նահանգներում լաբորատոր քննությամբ հաստատվել Է խոլերայով վարակվելու 1655 դեպք, ներառյալ մահվան երկու դեպք: Տանզանիայում, ներառյալ Զանզիբարը, հոկտեմբերի 13-ի տվյալներով՝ գրանցվել Է վարակման 4324, այդ թվում մահվան 67 դեպք: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գրանցվել Է 3189 դեպք, որոնցից 91-ը մահաբեր են եղել»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



