Որոնք են օրգանիզմում կալցիումի պակասի մասին վկայող հիմնական ազդանշանները
ԼԱՅՖ
Ինչպես գիտենք, օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ են որոշակի վիտամիններ ու հանքանյութեր: Այդ կարևոր նյութերից մեկն էլ կալցիումն է, որը պատասխանատու է ոսկորների ու հոդերի աճի և ամրապնդման համար:
Սովորոբար կալցիումի դեֆիցիտն ի հայտ է գալիս ժամանակի ընթացքում, երբ մարդ արդեն բավական տարեց էդառնում:
Սակայն այժմ՝ էկոլոգիական վատ պայմաններումայս խնդիրը կարող է առաջանալ շատ ավելի վաղ, քան սովորաբար: Նշենք, որ կալցիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշաններից են ժամանակի ընթացքում ատամների վիճակի վատացումը, մազերի ու եղունգների փխրունությունը, հոդացավերը, նյարդայինությունը, ցրվածությունը և այլն:
Ահա, թե ինչու է պետք շատ ուշադիր լինել, քանի որ օրգանիզմի վիճակին հետևելն ու ժամանակին քայլեր ձեռնարկելը կօգնի կանխել հետագայում լուրջ խնդիրների բախումից:




















































