Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՏԻՄ-երի նախաձեռնողականության պարագայում կառավարությունը պատրաստ է խրախուսել համայնքների զարգացման ծրագրերը. ՀՀ վարչապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման անհամաչափությունները մեր առջև կանգնած կարևորագույն մարտահրավերներից են։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ գործադիրը պատրաստ է խրախուսել տեղական մակարդակում ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման ծրագրերը, ավելին` ուղղակի օժանդակել կամ մասնակցել դրանց իրագործմանը՝ պայմանով, որ տեղական և տարածքային իշխանությունները դրսևորեն բավարար նախաձեռնողականություն` սեփական ռեսուրսները մոբիլիզացնելու և արդյունավետ գործունեություն ծավալելու հարցում: «2017 թվականի տեղական բյուջեների պլանավորման գործընթացում տեղական իշխանություններն ավելի հավակնոտ գտնվեցին, արդյունքում սեփական եկամուտների մասով պլանային ցուցանիշը, առանց Երևանի, ավելացել է 17.3 տոկոսով, հուսադրող են նաև 2017 թվականի սեփական եկամուտների հավաքագրման կիսամյակային ցուցանիշները, անցած տարվա կիսամյակային փաստացի հավաքագրման ցուցանիշը գերազանցվել է շուրջ 950 մլն դրամով։ Տարածքային ու տեղական ինքնակառավարման մակարդակում մեր իրականացրած ծավալուն ուսումնասիրությունների, մարզային ու համայնքային բազմաթիվ այցելությունների ու քննարկումների արդյունքում վեր են հանվել մի շարք ընդհանուր խնդիրներ, որոնք պահանջում են արդյունավետ և արագ լուծումներ։  Մասնավորապես, արմատական վերանայման կարիք ունեն տեղական բյուջեների սեփական եկամուտների պլանավորման ու կատարման գործառույթները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով, այս միջոցների հաշվին է նաև, որ տեղական ինքնակառավարման մարմինները բնակիչներին պետք է տրամադրեն իրենց լիազորությունների շրջանակում բավարար ծավալի ու որակի ծառայություններ, ձևավորեն բնակավայրերում բարվոք կենսամիջավայր։

Ըստ վարչապետի՝ էական անհամաչափություններ, շատ անգամ կարգերով գնահատվող անհամաչափություններ են արձանագրվում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ինչպես ծառայությունների համադրելի ֆիզիկական ծավալներում, այնպես էլ այդ ծառայությունների համար իրականացվող ծախսերում: «Մեկ շնչի հաշվով հաշվարկային սեփական եկամուտները մարզերում տատանվում են  5.6 - 11.3 հազ դրամով: Ծախսերի մասով, նույն համայնքում տարբեր նախադպրոցական ուսումնական հաստատություններում խմբերի քանակը, խտությունը, հաստիքները, աշխատավարձերն ու սննդի ծախսերը էապես տարբերվում են այլ հավասար պայմանների դեպքում։ Էական տարբերություններ են արձանագրվում նաև հանրակրթության բնագավառում, այսօրվա կառուցվածքի արդյունքում մեր դպրոցներում մեկ աշակերտի բերված ֆինանսավորումը տատանվում է 129 հազար դրամից մինչև 5.5 մլն դրամ, այստեղ լուրջ քայլեր պետք է իրականացնել կրթության անհրաժեշտ որակը բոլոր դպրոցներում ապահովելու առումով»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ գրեթե բոլոր մարզերում աղբահանությանը և սանմաքրման աշխատանքներին ուղղված ընդհանուր ծախսերը գերազանցում են հավաքագրված գումարները: Վարչապետի դիտարկմամբ, կան մարզեր, որտեղ հավաքագրված գումարների կշիռն ընդհանուր ծախսերի մեջ կազմում է շուրջ 25 տոկոս, ընդ որում շատ մեծ անհամաչափություն է նկատվում մեկ իրավաբանական անձի հաշվով հավաքագրված գումարների մեջ։ Մարզերում նշված ցուցանիշը տատանվում է 284 դրամից մինչև 1586 դրամ, այսինքն՝ 5.5 անգամ տարբերություն։ Իրավաբանական անձանցից աղբահանության իրականացման կնքված պայմանագրերի ցուցանիշը տատանվում է  5-30 տոկոս:   

«Շատ տարբեր են մոտեցումները նաև մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարների հավաքագրման մասով, ծախսերի ամբողջական սուբսիդավորումից մինչև 100 տոկոս ծախսերի հավաքագրում։ Սոցիալական օժանդակության պատկերը մարզերում ևս խիստ տարբեր է։ Տատանվում է 1- 7.8 տոկոս։ Մենք ունենք համայնքներ, որտեղ 15 տոկոս է, 20 տոկոս է և ավելին: Խոսքը միջինացվածի մասին է: Նշված խնդիրների լուծման գործընթացում առանցքային դերակատարում ունեն մարզպետները»,- ասաց վարչապետը: 

Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել մարզպետների աշխատանքի արդյունավետության տարեկան գնահատման կարգի նախագիծը՝ գնահատման հիմնական ցուցանիշ դիտարկելով մարզում կատարված ներդրումների ծավալը, ստեղծված նոր աշխատատեղերը, առողջապահական  կազմակերպությունների տարեկան բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը, աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների թվի տեսակարար կշիռը մարզի ընտանիքների ընդհանուր թվի մեջ, համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերը, աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում կատարված աշխատանքները, կրթական հաստատություններում, օրինակ՝ աշակերտ/ուսուցիչ հարաբերակցությունը, ֆերմերային տնտեսությունների զարգացումը և գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրումը, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի, սեփական եկամուտների, ծառայությունների ու դրանց դիմաց հավաքագրումների ցուցանիշների դինամիկան։

«Մենք ունենք մարզերի անձնագիր, որտեղ 69 հայտանիշով գնահատվում է մարզը: Դա աշխատում է, և մենք աշխատանքային այցերի ժամանակ դրանց մասին խոսում ենք, մարզպետները այդ ցուցանիշներն ու հայտանիշերն ուսումնասիրում են՝ ինչու է այսպես մի մարզում, մեկում՝ այլ կերպ: Մենք այժմ Տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ տարբերակ ենք քննարկել և կներկայացնենք հաստատման, որով 11 խոշոր հայտանիշով տարվա ընթացքում գնահատելու ենք մարզային թիմերի աշխատանքի արդյունավետությունը»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

 

 

Բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարում