Լոլիկի «սուպեր» հատկությունը
ԼԱՅՖPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում գիտնականների ուսումնասիրությունը, որի արդյունքում ապացուցվել է, որ լիկոպինը՝ լոլիկում կամ ձմերուկում պարունակվող պիգմենտը, կարող է վերականգնել սրտանոթային հիվանդությունների հետևանքով վնասված անոթները և զարկերակները:

Հետազոտողները փորձ են արել, որին մասնակցել է սրտանոթային հիվանդություններով տառապող և ստատիններ ընդունող 36 հիվանդներ, նաև 36 առողջ մարդ: Հետազոտության ընթացքում փորձի մասնակիցներին տվել են կա՛մ լիկոպին պարունակող դեղ, կամ` պլացեբո:

Արդյունքում արձանագրվել է, որ լիկոպին ստացած հիվանդների դեպքում արյունատար անոթների անցանելիությունն ավելացել է 53%-ով: Աշխատանքի հեղինակները պնդում են՝ իրենց հաջողվել է ապացուցել, որ լիկոպինն իսկապես օգնում է վերականգնել վնասված անոթներն ու զարկերակները:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



