Գիտնականները բացահայտել են բարձրակրունկների մասին ողջ ճշմարտությունը
ԼԱՅՖԻնչպես հայտնի է, բարձրակրունկ կոշիկները բարձրացնում են կանանց տրամադրությունն ու ինքնագնահատականը, սակայն միևնույն ժամանակ հայտնի է, որ այն վտանգավոր ու վնասակար է առողջության համար։
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների երկու երրորդը, ովքեր կրում են բարձրակրունկներ, տառապում են մեջքի ցավից, բուրսիտից։
Բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ և կանայք, և տղամարդիկ բարձրակրունկները համարում են առավել գրավիչ։ Գործարար կանանց երկու երրորդը ևս կարծում է, որ բարձրակրունկներն իրենց դարձնում են առավել գեղեցիկ, մեծացնում է վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Տղամարդիկ գրեթե երկու անգամ ավելի հաճապ են ժպտում բարձրակրունկներով կանանց, քան հարթ կոշիկներով կանանց, ինչպես նաև ավելի պատրաստական են օգնելու բարձրակրունկներով կանանց։
Գիտնականները պարզել են, որ բարձրակրունկներն առաջացնում են մեջքի ցավեր ու մեծացնում բուրսիտի հավանականությունը։ Բարձրակրունկներ կրող կանայք հաճախ ունենում են ոտքի մատների վնասվածքներ ու ցավ։
Որքան էլ բարձրակրունկները գեղեցիկ են ու հաճելի, կարաված 20 հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս սովորությունը սպառնում է առաջացնել բազմաթիվ վնասվածքներ ու ողնաշարային խախտումներ։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



