Իրանական Արեւելյան Ատրպատական նահանգի ղեկավարը ժամանել է Ադրբեջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Արեւելյան Ատրպատական նահանգի նահանգապետ Իսմայիլ Ջաբբարզադեն ժամանել է Ադրբեջան:
Ադրբեջանում Իրանի դեսպանատանը AP-ին հայտնել են, որ այցի շրջանակում Ջաբբարզադեն կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարարի, էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարարի, արտակարգ իրավիճակների նախարարի, ինչպես նաեւ Բաքվի քաղաքապետի հետ: Ջաբբարզադեն կայցելի նաեւ Գյանջա: Այցը կավարտվի հոկտեմբերի 22-ին:
Նշվում է, որ Բաքու ժամանելուց առաջ Իսմայիլ Ջաբբարզադեն այցելել է Նախիջեւան եւ հանդիպել ինքնավար հանրապետության ղեկավար Վասիվ Թալիբովի հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



