Տիգրան Սարգսյանի նշանակումը խոսում է ԵԱՏՄ-ում Հայաստանի ամուր դիրքերի մասին. պատգամավոր
ՔԱՂԱՔԱԿԱՆԵվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի նշանակումը խոսում է ԵԱՏՄ-ում Հայաստանի բարձր դիրքի մասին:
Հոլտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցությանքարտուղար Գագիկ Մելիքյանը: «Հատկապես անցումային շրջանում նման կարևոր պաշտոնի վստահումը Տիգրան Սարգսյանին, կարծում եմ, խոսում է մեր երկրի ամուր դիրքերի մասին Եվրասիական տնտեսական միությունում»,- նշեց պատգամավորը:
Նրա խոսքով, Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը լուրջ առաջընթաց կարձանագրի տնտեսական և ֆինանսական բնագավառում: «Այդ բլոկի ղեկավարումը, կարծում եմ, վստահվում է արժանի մարդու: Համոզված եմ, որ նրա աշխատանքը բարձր կգնահատվի նաև Եվրասիական տնտեսակակն միության կողմից: Տիգրան Սարգսյանը բարձր կարգի մասնագետ է»,- եզրափակեց Մելիքյանը:
Պատգամավորը նաև նշեց, որ Տիգրան Սարգսյանի նշանակումից հետո ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպանի թեկնածուի հարցը ՀՀԿ-ում դեռ չի քննարկվել:
Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը 2016թվականի փետրվարի 1-ից կզբաղեցնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը:



