Գագիկ Մելիքյանը «ոչ»-ի կողմնակիցներին հորդորում է ավելի լավ ծանոթանալ սահմանադրական բարեփոխումների նախագծին
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «ոչ»-ի ճակատի կողմնակիցներին հորդորում է ավելի լավ ծանոթանալ սահմանադրական բարեփոխումերի նախագծի բովանդակությանը:
Հոկտեմբերի 20-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը կարծիք հայտնեց, որ նրանց համար դժվար կլինի դեմ լինել սահմանադրական բարեփոխումներին, եթե ավելի լավ ծանոթանան բարեփոխումերի նախագծի բովանդակությանը:
«Ես նրանց հորդորում եմ, որպեսզի սահմանադրական բարեփոխումերի վերաբերյալ բովանդակային քննարկումների մեջ մտնեն ոչ միայն «այո»-ի ճակատի ներկայացուցիչների հետ, այլ նաև բովանդակային քննարկումներ իրականացնեն հանրության շրջանում: Եթե ծանոթանան նախագծի բովանդակությանը, նրանց համար ևս դժվար կլինի ոչ ասել սահմանադրական բարեփոխումներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Մելիքյանը:
Նա նաև կարծիք հայտնեց, որ հանրության շրջանում իրականացվելիք քարոզարշավի արդյունքում սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները մեծամասնություն են կազմելու: «Մենք արդեն տեղերում որոշակի հանդիպումեր ունեցել ենք բնակչության շրջանում: Նրանք կիսում են մեր կարծիքը, և բացատրական աշխատանքներ իրականացնելու ճանապարհին, կարծում եմ, որ «այո»-ի կողմնակիցները մեծ ուժ կկազմեն»,- եզրափակեց պատգամավորը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կկայանա 2015թ. դեկտեմբերի 6-ին:



