Շարունակվում են Երևանի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման տարեկան ծրագիրը, որը մեկնարկել է մարտից, շարունակվում է ըստ սահմանված ժամանակացույցի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hարթ տանիքների նորոգման մասով մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 748 շենքերի տանիքներ, որից 378-ը` հիմնովին, իսկ 370-ը՝ մասնակի: Ըստ այդմ, արդեն իսկ նորոգվել են 491 շենքերի հարթ տանիքներ, որից 13-ը` նախորդ շաբաթվա ընթացքում: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել նաև 778 բազմաբնակարան շենքերի թեք տանիքներ, որոնցից 10-ը` հիմնովին, իսկ 768-ը՝ մասնակի: Վերոնշյալ աշխատանքների շրջանակում էլ արդեն նորոգված են 708 շենքերի տանիքներ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



