Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման գործում դրական և բացասական փոփոխություններ են նկատվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին տարիներին հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներգրավվածության հետ կապված դրական փոփոխություններ են կատարվել Երևանում: Նրանց տրվել է հնարավորություն աշխատելու ինչպես պետական, այնպես էլ` մասնավոր հաստատություններում: Այս մասին օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» ՀԿ նախագահԱրմեն Ալավերդյանը:

«Ե՛վ դրական, և՛ բացասական միտում կա հաշմանդամների իրավունքների պաշտպանության, հասարակությունում նրանց ներգրավվածության հարցում: Մի քանի ամիս առաջ վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանում գրանցված 210 000 հաշմանդամ կա, իսկ այսօր ստուգեցի ու տեսա, որ նրանց թիվը տասը հազարով պակասել է:  Բացատրությունը հետևյալն է. խստացվել են, մասնավորապես, երրորդ խմբի հաշմանդամության չափորոշիչները: Դա մտահոգիչ է, քանի որ այդ հազարավոր մարդկանց ճակատագրերը կախված են նաև իրենց կարգավիճակից, նրանց մատուցվող ծառայություններից, որոնցից նրանց զրկում են»,- նշեց Ալավերդյանը:

Նրա խոսքով` ամառվա տապին հաշմանդամները նույնպես կցանկանային մեկնել հանգստանալու, բայց նրանց համար Երևանից դուրս հանգիստը վայելելու համապատասխան պայմաններ գրեթե չկան: Դա լուրջ խնդիր է, որը պետք է պետական մակարդակով լուծվի:

«Դրական միտումն այն է, որ տարբեր նախարարություններ համագործակցում են ՀԿ-ների հետ, և վերջերս մենք առաջարկեցինք հաշմանդամներին սայլակների փոխարեն հավաստագրեր տրամադրել:  Բյուջեն քիչ է, և անձի կարիքներին համապատասխան սայլակ պետությունը չի կարողանում տալ, ուստի որոշակի ստանդարտներին համապատասխան տեսականի է ձեռք բերում: Հաշմանդամություն ունեցող մարդկանցից շատերը պարզապես չեն կարողանում օգտվել դրանցից: Ավելի լավ կլինի հավաստագրերի միջոցով նրանց տրամադրել գումար, որով նրանք կկարողանան գտնել իրենց խնդիրներին համապատասխան սայլակը: Նախագիծը պատրաստ է, և հուսանք, որ հաջորդ տարի այն կգործի»,- ընդգծեց նա:

Ալավերդյանը կարևորեց կրթության դերը` շեշտելով, որ ՀՀ դպրոցներից շատերում ընդունված է ներառական կրթությունը, բայց, միևնույն է, ուսումնական հաստատություններում հաճախ չկա հաշմանդամներին համապատասխան սանհանգույց, քիչ են մասնագետները, որոնք անմիջականորեն աշխատում են խնդիրներ ունեցող երեխաների հետ, և այլ բացեր:

Արմեն Ալավերդյանը շեշտեց, որ Երևանի փողոցները, անցումները մատչելի են դարձել ինչպես հենաշարժական խնդիրներ ունեցողների, այնպես էլ կույրերի, խուլերի համար: «Կան ձայնային լուսացույցներ, որոշ երթուղիներում հայտարարվում են կանգառները: Բայց, ցավալիորեն, անմխիթար վիճակ է ՀՀ մարզերում»,- եզրափակեց նա:

Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա Մաթևոսյան