Գիտնականները սահմանել են այն ժամանակահտվածը, երբ հաղթահարելի կլինի քաղցկեղը
ՖՈՏՈPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում իսպանացի գիտնականների՝ վերջերս արած հայտարարությունը, ըստ որի՝ մոտ 50 տարուց մարդկությունը կարող է լիովին մոռանալ քաղցկեղի մասին, որն այժմ տարեկան մոտ 8 միլիոն մարդումահվան պատճառ է հանդիսանում:
Մասնագետները կարծում են, որ այս կանխատեսումները կարող են միանգամային իրական լինել՝ հաշվի առնելով բժշկական տեխնոլոգիաների զարգացման արագությունը:

Իսպանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ քաղցկեղը հնարավոր կլինի հաղթահարել նոր ստեղծած դեղամիջոցների շնորհիվ, որոնք նախատեսված կլինեն քաղցկեղի նույնիսկ ամենավտանգավոր ու բարդ տեսակների, ինչպես նաև դրանց մետաստազների դեմ պայքարելու համար:

Պարզվում է՝ ԱՄՆ-ում ներկայում ապրում է քաղցկեղը լիովին հաղթահարած մոտ 14 միլիոն մարդ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում գործում է օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման լավագույն համակարգն աշխարհում: Այս համակարգի գլխավոր առավելությունն այն է, որ հիվանդությունը հնարավոր է զարգացման ամենավաղ փուլերում հայտնաբերել:
1
Մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվող աջակցության ծրագիրը կդառնա մշտական նպաստ
2
Ավտովթարի զոհ է դարձել նույն հիվանդանոցի երկու բժիշկ
3
ԱՄՆ-ում անօրինական պահվող երեխան վերադարձվեց Հայաստան՝ մորը
4
Արսեն Թորոսյանը` կենսաթոշակների բարձրացման մասին
5
Լավրովը ուղղակի զգուշացնում է Հայաստանին և Կենտրոնական Ասիային



