Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օգոստոսի 3-7-ը օդի ջերմաստիճանը օր օրի կբարձրանա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա օրերին հանրապետության տարածք է մուտք գործելու իրաքյան ջերմային ցիկլոնը, որի հետևանքով սպասվում է օդի ջերմաստիճանի օր օրի բարձրացում:  

Օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ներկայումս Իրաքում գտնվող ջերմային ցիկլոնը տեղաշարժվում է դեպի հյուսիս և վաղվանից սկսած այն հարավից բարձրանալու է Կովկաս: Օգոստոսի 3-7-ը գտնվելու ենք այդ տաք ցիկլոնի ազդեցության ներքո: Տաք օդի ներհոսքը սկսվելու է հարավ-արևմուտքից և ազդելու է Արարատյան դաշտի, Սյունիքի հովտային գոտիների վրա: Եթե նախորդ օրերին այդ գոտիներում օդի ջերմաստիճանը չի գերազանցել 38 աստիճանը, ապա օգոստոսի 3-ից ամեն օր 1-ական աստիճանով ջերմաստիճանը բարձրանալու է, իսկ առավել շոգ կլինի օգոստոսի 6-ին և 7-ին: Սյունիքի նախալեռներում մինչև 36 աստիճանի տաքություն է սպասվում, իսկ Արցախում՝ մինչև 38 աստիճանի»,- ասաց Սուրենյանը:

Նրա խոսքով՝ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36 աստիճան, ինչը լեռնային շրջանների համար բավականին բարձր է: «Լոռիում առավելագույն ջերմաստիճանը կբարձրանա մինչև 36 աստիճան: Տավուշի հովտային գոտիներում ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի 39 աստիճանի: Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում  ջերմաստիճանը կհասնի 38-40-ի: Արարատյան դաշտում օգոստոսի 6-ին և 7-ին ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի, նույնը վերաբերում է Երևանին, իսկ ցածրադիր հատվածներում չի բացառվում  42 աստիճանի տաքություն»,- ընդգծեց Սուրենյանը:

Ըստ օդերևութաբանի՝ 42 աստիճանի տաքություն կանխատեսվում է նաև Սյունիքի հովիտներում, մասնավորապես Մեղրի և Ագարակ բնակավայրերում:

  Սուրենյանը նշեց, որ արաբական անապատներից եկող տաք ցիկլոնը բերելու է իր հետ արևադարձային չոր անապատային օդ:

«Օդի մեջ կտրուկ կավելանա փոշու զանգվածը, հորիզոնական տեսանելիությունը կնվազի: Բացի այդ, օդի հարաբերական խոնավությունը  խիստ կնվազի: Եթե ամռան ամիսների միջին հարաբերական խոնավությունը Արարատյան դաշտում սովորաբար կազմում է 40 տոկոս, ապա չի բացառվում, որ այդ օրերին խոնավությունը հանրապետությունում իջնի 7-9 տոկոսի»,- ասաց Սուրենյանը:

 Նրա խոսքով՝ ողջ ամսվա ընթացքում սպասվում է տաք օդի «անոմալիա», այսինքն՝ ջերմային ֆոնը ողջ ամսվա ընթացքում շարունակելու է ակտիվ լինել:

Օդևրևութաբանը խորհուրդ է տալիս ժամը 11-17-ն ընկած ժամանակահատվածում նման ջերմային ֆոնում անպայման խուսափել արեգակնային  ուղիղ ճառագայթներից, օգտագործել հեղուկներ, չօգտագործել ալկոհոլային խմիչքներից:   

Ամփոփելով հուլիս ամիսը՝ Սուրենյանն ասաց, որ հուլիսին հանրապետության հովտային  շրջաններում՝ Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտիներում 15 օր  ջերմաստիճանը տատանվել է 38-40 աստիճանի սահմաններում: Իսկ հուլիսի 29-ին գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան. Արարատի հատվածում օդի ջերմաստիճանը հասել է 42,6 աստիճանի, որը կրկնել է 1986 թվականի ջերմաստիճանը:

 

Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա Մաթևոսյան