46-ամյա Լերա Կուդրյավցեւան բաժանվել է 29-ամյա ամուսնուց`դավաճանության պատճառով
ԼԱՅՖ
Ռուս հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան բաժանվել է 29-ամյա ամուսնուց՝ հոկեիստ Իգոր Մակարովից: «Дни»-ի փոխանցմամբ՝ պատճառը վերջինի դավաճանությունն է:
Նրանք ամուսնացել էին 4 տարի առաջ՝ 2013 թվականի հունիսին: Վարկածներից մեկի համաձայն՝ Լերան իմացել է ամուսնու դավաճանության մասին եւ ծանրակշիռ ապացույցներ ձեռք բերել: Դրանից հետո նրանք չեն տոնել ամուսնության 4-րդ տարեդարձը:
Դեռեւս Լերայի ծննդյան տարեդարձին՝ մայիսի կեսերին, ընկերները նրան սատարել են եւ շուտափույթ հաշտություն մաղթել: Սակայն զույգը, կարծես, այդպես էլ չի հաշտվել:
«Լերան իսկապես լուրջ խնդիրներ ունի, նա վիճել է Իգորի հետ, բայց բոլորը հույս ունեն, որ նրանք կհաշտվեն: Նրանք արձակուրդն առանձին են անցկացրել: Լերան շատ է մտահոգվում»,- Կուդրյավցեւայի ընկերոջ խոսքերն է վկայակոչում telerogramma.pro-ն:




















































