Հնդկաստանում ջրհեղեղների հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել է 200-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի Գուջարաթ նահանգում ջրհեղեղների հետեւանքով զոհվածների թիվն անցել է 200-ից ու կազմել 218 մարդ, ընդ որում միայն Բանասկանթխա օկրուգում 61 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Սինհուան» ՝ վկայակոչելով երկրի տարերային աղետների դեմ պայքարի հարցերով վարչությունը։
Վերջին երկու օրում ջրի մակարդակի նվազումից հետո, զոհվածների նոր մարմիններ են հայտնաբերվել։
Հորդառատ անձրեւների պատճառով Գուջարաթ նահանգում ջրհեղեղներ են սկսվել։ Անցած շաբաթ Հնդկաստանում փրկել են 11 հազար տուժածների, եւս 39 հազար տարհանվել է անվտանգ վայրեր։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



