Գազավորված ըմպելիքները վնասում են ուղեղը և ոչ միայն
ԼԱՅՖ
Past.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները ուսումնասիրել և պարզել են, որ ավելորդ շաքարը, հատկապես քաղցր ըմպելիքներում պարունակվող ֆրուկտոզան, կարող է վնասել ուղեղը։
10 տարվա հետազոտության արդյունքները գիտնականներին հնարավորություն են տվել պարզել, որ այն մարդիկ, ովքեր օրական ավելի քան երկու տեսակի ցանկացած քաղցր ըմպելիք են օգտագործում (գազավորված հյութ), և կամ նրանք, ովքեր շաբաթական նույնիսկ երեք անգամ են խմում, ուղեղի արագացված ծերացման նախանշաններ, ինչպես նաև Ալցհեյմեր հիվանդության առաջացման այլ ռիսկային գործոններ ունեն։
Տվյալ մարդկանց ուղեղի միջին ծավալը 1% -ով փոքր է, իսկ հիպոկամպի ծավալը՝ հիշողության կենտրոնը՝ 2% -ով:
Գազավորված ըմպելիքի երկրպագուները 6 % -ով պակաս են հիշել այն պատմությունները, որոնք նրանց պատմել են գիտնականները, և շատ ավելի վատ են հիշել գիտափորձի հաջորդ օրը, քան նրանք, ովքեր նման ըմպելիքների սիրահար չեն։




















































