Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհում ընդամենը 6 մարդ է կարողանում «խոսել» այս լեզվով․ տեսեք, թե ինչպես են նրանք սուլելով զրուցում միմյանց հետ

ՎԻԴԵՈ

Հունաստանի հարավարևմտյան հատվածում՝ Էվիա կղզու մի անկյունում է գտնվում Անտիա գյուղը։ Այն այնքան հեռու և մեկուսացած է ամեն ինչից, որ անգամ Google Maps-ի քարտեզների վրա անհնար է գտնել։ Գյուղի շրջակայքում 40կմ շառավղով չկա ո՛չ հյուրանոց, ո՛չ էլ ռեստորան։

Եթե մի օր որոշեք գնալ այնտեղ, ապա հաստատ ձեր ականջին սուլոցի տարօրինակ ձայներ կհասնեն։ Որքան էլ անհավատալի է, բայց այս գյուղում մարդիկ հազարավոր տարիներ շարունակ խոսում են մի լեզվով, որը, բացի տեղացիներից, ոչ ոք չի հասկանում։ Կարծես՝ նրանք թռչունների լեզվով հաղորդակցվեն միմյանց հետ։

«Սֆիրիա» անունը կրող այս լեզուն համարվում է աշխարհի ամենահազվադեպ հանդիպող ու միաժամանակ ամենավտանգված լեզուն։ Վերջին երկու հազարամյակներում հիմնականում հովիվներն ու ֆերմերներն էին խոսում սֆիրիա լեզվով, ովքեր այն փոխանցել են իրենց հաջորդող սերունդներին։

Ցավոք, վերջին տասնամյակներում Անտիա գյուղի բնակչությունը 250-ից նվազել ու դարձել է 37։ Սֆիրիայով խոսողներից շատերը ծեր են և ատամներ այլևս չունեն, ինչի պատճառով էլ չեն կարողանում սուլոցներ արձակել։ Այսօր ողջ Երկիր մոլորակի վրա ընդամենը 6 մարդ կա, որ տիրապետում է սֆիրիային։

«Երբ դեռ փոքր էինք, սարերից փորձում էինք կանչել մեր ընտանիքի անդամներին։ Նրանք չէին կարողանում լսել մեր ձայնը, բայց կարողանում էին լսել մեր սուլոցները»,- բացատրում է սֆիրիային տիրապետող գյուղացիներից մեկը։

Անտիա գյուղի 70-ամյա բնակիչ Զոգրաֆիո Կալոգիրոուն ասում է, որ մի ժամանակ եղել է գյուղի ամենալավ սուլողը։ «Երբ դեռ փոքր աղջնակ էի, մտնում էի անկողին, գլուխս մտցնում ծածկոցի տակ և պարապում։ Ժամանակին կարողանում էի սարից սար սուլել, իսկ հիմա կորցրել եմ ատամներս։ Այն ժամանակ ես հպարտ էի ինձնով, իսկ հիմա ամաչում եմ․ միայն կարողանում եմ ուտել»։

Ջուրն ու էլեկտրականությունը գյուղ են հասել միայն 30 տարի առաջ, սակայն մինչ այսօր բջջային կապ չկա այնտեղ։ 50-ամյա Յիանիս Ցիպասը՝ գյուղի ամենաերիտասարդ մարդը, ով տիրապետում է սֆիրիային, պատմում է, որ մինչև 1997 թվական գյուղում մի հեռախոս կար։ Երբ նրանց բարեկամներն Աթենք էին գնում, հասնելուն պես զանգում էին այդ հեռախոսին և տեղեկացնում, որ ամեն ինչ լավ է։ Ապա նա սուլելով բոլորին տեղեկացնում էր հեռախոսով ստացած լուրը։

«Գիշեր էր, երբ մի հովիվ իր ոչխարների հետ դեռ սարերում էր, և հանկարծ սկսեց առատ ձյուն գալ։ Նա գիտեր, որ գյուղում մի գեղեցիկ աղջիկ կա, ով հաստատ կգա և կփրկի իրեն սառնամանիքից։ Հովիվը մի քարանձավ էր գտել, ներսում կրակ վառել և սուլել, որպեսզի կանչի այդ աղջկան։ Այնպես ստացվեց, որ այդ գեղեցիկ աղջիկը լսեց սուլոցներն ու գնաց նրա մոտ։ Հենց այդպես էլ ծնողներս հանդիպեցին միմյանց և սիրահարվեցին»,- պատմում է Յիանիսը:

Աշխարհում մի քանի նման լեզուներ էլ կան, որոնց տիրապետողները սուլելով են հաղորդակցվում մյուսների հետ, սակայն սֆիրիան ամենահինն է։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ սֆիրիան ողջ Եվրոպայում ամենաքիչ խոսվող լեզուն է, բնականաբար, նաև ամենավտանգվածը։

Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըՄեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ Ադամյան«Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր Լաբուբու են սիրում». 25-ամյա աղջիկը սպանել է ընկերոջըՀորմուզում երկու պայթյուն է որոտացել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»Արարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանԻնչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Ո՞ր հայկական ամրոցը երբեք չի գրավվել․ պատմական առեղծված, որը մինչ օրս հետաքրքրում է պատմաբաններինԲժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»