«Մելանիա Թրամփի հետքերով». Սլովենիայում զբոսաշրջիկներին հատուկ տուր-փաթեթներ են սկսել առաջարկել
ԼԱՅՖ
ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի շնորհիվ նրա հայրենի Սլովենիայում զբոսաշրջության ոլորտը զգալի առաջընթաց է գրանցել։ Համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2017 թվականի առաջին կիսամյակում երկիր այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 15 %-ով և դարձել գրեթե 2 մլն մարդ: Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո Սլովենիա այցելած ամերիկացիների թիվը ևս բարձրացել է 15 տոկոսով։
47-ամյա Մելանյա Թրամփը հեռացել է հայրենիքից 20 տարեկանում, որպեսզի արտերկրում շարունակի մոդելի կարիերան։ Վերջին անգամ նա Սլովենիայում եղել է 2002 թվականին, որպեսզի ամուսնուն ծանոթացնի իր ծնողների հետ։
Սլովենիայի զբոսաշրջային գործակալություններն անգամ հատուկ տուր փաթեթներ են առաջարկում «Մելանիա Թրամփի հետքերով», հետաքրքրվողներին տանելով այն վայրը, որտեղ ԱՄՆ առաջին տիկինը ծնվել ու մեծացել է։




















































