ԱՄՆ-ի ռազմական մատակարարումների ծավալը հասել է 46,6 մլրդ ռեկորդային գումարի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի ռազմական արտահանական մատակարարումների ծավալը 2015 ֆինանսական տարում, որն ԱՄՆ-ում ավարտվել է սեպտեմբերի 30-ին, հասել է 46,6 մլրդ ռեկորդային գումարի: Այդ մասին, հոկտեմբերի 19-ին հաղորդել է Defense News-ը՝ հղում անելով Պենտագոնի պրոֆիլային ստորաբաժանման ղեկավար փոխծովակալ Ջոզեֆ Ռիկսիին:
Համեմատության համար նշվում է, որ 2014 թվականին մատակարարումները գնահատվում էին 34,2 մլրդ դոլար, իսկ 2013-ին՝ 27,8 մլրդ դոլար:
Հրապարակման համաձայն՝ Ռիկսին մատակարարումների ծավալի մեծացումը կապում է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի հետ: Ընդսմին նա ցուցանիշների որոշակի նվազում է սպասում 2016 ֆինանսական տարում՝ կապված «նավթի գների անկման եւ շատ երկրների պաշտպանական բյուջեների կրճատման հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



