Լիտվայի նախագահ․ ԱՄՆ-ն կարող է Լիտվայում յոթ կործանիչ տեղակայել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱշնանը ծրագրված «Արեւմուտք» ռուս- բեառուսական զորավարժությունների ընթացքում ԱՄՆ-ն կարող է Լիտվայում տեղակայել յոթ կործանիչ, հայտնել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, փոխանցում է Delfi-ն։
«Մենք ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս կլինեն յոթ օդանավեր, ինչը գրեթե կրկնակի շատ է (սովորականից- խմբ)»,- ասել է Գրիբաուսկայտեն, որը մասնակցում էր Բալթյան երկրների ղեկավարների ու ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հանդիպմանը Տալինում։
ԱՄՆ օդանավերը պետք է Լիտվա ժամանեն օգոստոսի վերջին- սեպտեմբերի սկզբին։ Դրանք իրականացնելու են ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության առաքելությունը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



