Թայվանում երկու թայֆուններից տուժածների թիվը գերազանցել է 130-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկու թայֆուններ՝ Nesat-ը եւ Haitang-ը մոլեգնել են Թայվանում։ Կղզու տարբեր շրջաններում տարերքից շուրջ 131 մարդ է տուժել։ Եվս մեկը անհետ կորած է համարվում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CNA-ն։
279 բնակավայրեր ողողվել են ջրով։
Վատ եղանակի հետեւանքով խաթարվել են մի շարք ծառայությունների աշխատանքներ, շուրջ 650 տնային տիրույթներում երկու օրում էլեկտրականության խափանումներ են գրանցվել։ Բազմաթիվ ավտոճանապարհներ հեղեղվել են ջրով, ինչն ազդել է ավտոբուսների աշխատանքի վրա։
Իշխանությունները հայտնել են, որ միայն գյուղատնտեսությանը հասցված վնասն արդեն 5.8 միլիոն դոլար է կազմում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



