Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի երկրներին. ԱՄՆ փոխնախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի երկրների համար, եւ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի այն կանխելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որը երկօրյա այցով Տալինում է գտնվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի երկրների համար, եւ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի այն կանխելու համար։ Մենք հակված ենք ՆԱՏՕ-ի կանոնակարգի հինգերորդ հոդվածին, որի համաձայն՝ դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը հարձակում է մեզ բոլորի վրա»,-ասել է Փենսը։
Փոխնախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել Էստոնիային ՆԱՏՕ-ի պահանջը կատարելու համար՝ ՀՆԱ 2 տոկոսը պաշտպանության ծախսերին հատկացնելու հետ կապված եւ հույս հայտնել, որ հաջորդ տարի Լատվիան եւ Լիտվան եւս այդ մակարդակում կհայտնվեն։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



