ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները Գերմանիայում պատիժ են համարել գերմանական ընկերությունների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիգիտտե Ցիպրիսը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հավանություն տալը միջազգային նորմերի խախտում է անվանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք դրանք համարում ենք միջազգային իրավունքին հակասող: Ամերիկացիները գերմանական ընկերություններին այլ երկրում բիզնես գործունեության պատճառով չեն կարող պատժել»,- հայտարարել է Ցիպրիսը:
Եվրամիության՝ Վաշինգտոնի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ կիրառելու ծրագրերը Ցիպրիսը ճիշտ է համարում, սակայն հուսով է, որ դրանք առևտրային պատերազմի չեն հասցնի:
Ավելի վաղ պատժամիջոցների կապակցությամբ Եվրահանձնաժողովում ևս իրենց դժգոհությունն էին հայտնել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



