Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արևիկ Ալավերդյանը` հղիությունից հետո նախկին կազմվածքին վերադառնալու և իր գեղեցկության բանաձևերի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Շատ կանանց է մտահոգվում հղիության ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից ազատվելն ու նախկին տեսքին վերադառնալը: Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը խոսել է երգչուհի Արեւիկ Ալավերդյանի հետ, ով ամիսներ առաջ է իր առաջնեկին լույս աշխարհ բերել ու ծանոթացել նրա գաղտնիքներին:

«Ես գիրանալու հակում ունեմ, բայց ի զարմանս ինձ, հղիության ընթացքում բացարձակ չեմ գիրացել, ընդհակառակը` անգամ նիհարել էի: Իմ փորիկն այնքան փոքր էր, որ բժիշկս միշտ զարմանում էր եւ երբեմն անգամ զայրանում` կարծելով, թե չեմ սնվում ու կազմվածքիս մասին եմ մտածում: Իհարկե, երեխայիս կշռից հասկանալի էր դառնում, որ իրականում դա այդպես չէ ու ես հետեւում եմ ճիշտ սննդակարգին: Իմ փոքրիկ փորիկի հետ այլ զավեշտալի դեպքեր էլ են եղել: Օրինակ` Փարիզում մեր հարեւաններն այդպես էլ չիմացան, որ հղի եմ եւ հետո բալիկիս տեսնելիս` զարմանում էին: Այս առիթով ամուսնուս հետ միշտ կատակում ենք` ասելով, որ լավ է գոնե տղաս հայրիկի կրկնօրինակն է, այլապես կմտածեին, թե որդեգրել ենք: Այնպես որ, իմ պարագայում հղիությունից հետո անգամ ուզում էի մի փոքր գիրանալ»,- պատմեց Արեւիկ Ալավերդյանը:

Ի դեպ` երգչուհին նկատեց, որ ի տարբերություն շատ կանանց` իր ինքնագնահատականը հղիության ընթացքում անկում չի ապրել.

«Հղիության ընթացքում ես ինձ շատ գեղեցիկ էի զգում: Ես նիհար էի, կանացի, փոքրիկ փորիկով. Հավատացնում եմ, դա իմ կյանքի ամենասիրելի ժամանակահատվածն էր: Ի դեպ` հղիության ընթացքում 46 կգ էի կշռում, դրան գումարվում էր միայն բալիկիս քաշը, դե իսկ ծննդաբերությունից հետո՝ ծննդատնից դուրս գրվելիս, կրկին 46 կգ էի կշռում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Արեւիկ Ալավերդյանը նկատեց, որ ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ դրանից առաջ եւ հիմա փորձում է սնվել առողջ մթերքներով.

«Շատ հազվադեպ եմ ինձ թույլ տալիս սնվել ոչ առողջ սնունդով: Իհարկե, խնջույքների ժամանակ ինձ չեմ զսպում եւ չեմ տանջում, ինչպես ասում են` ախորժակս տեղում է»,- ժպիտով նկատեց նա ու ավելացրեց.

«Առհասարակ, հատուկ դիետաների չեմ հետեւում, յուղալի եւ ծանր ուտեստներ չեմ օգտագործում: Աշխատում եմ ստամոքսս չծանրաբեռնել եւ թեթեւ սնունդին նախապատվությունը տալ: Միրգ եւ բանջարեղեն շատ եմ ուտում, բալիկիս էլ բանջարեղեն շատ եմ առաջարկում: Նաեւ ուտում եմ միս եւ հացահատիկ, որոնք եւս օգտակար են: Հղիության ընթացքում բժիշկս միշտ ասում էր` սխալ է ուտել երկուսի փոխարեն, ցուցում էր տվել ուտել քիչ-քիչ, բայց շուտ-շուտ: Կարծում եմ, որ այսօր հայ կանանց համար այլեւս նորություն չէ, որ հղիության ժամանակ սխալ է սնվել երկուսի փոխարեն»:

Խոսելով կնոջ ներքին եւ արտաքին գեղեցկության սահմանագծի մասին, Արեւիկը նշեց.

«Հաճելի է, երբ զրուցակիցդ կրթված է, զարգացած: Այդ ժամանակ նույնիսկ ոչ շատ գեղեցիկ արտաքինով մարդը գրավիչ է դառնում: Միաժամանակ, կինը երբեք չպետք է մոռանա իր խնամքի մասին, հատկապես որոշակի տարիքի հասնելուց հետո խնամքը պարտադիր է: Կոնկրետ ինձ համար խնամված լինելը կնոջ համար կարեւոր պայմաններից մեկն է: Ի դեպ` շատ կարեւոր է նաեւ, որ կինը հումորի զգացում ունենա: Ինքս լինելով այդպիսին` չեմ կարող շփվել մեկի հետ, ով չի հասկանա իմ կատակները: Ներքին եւ արտաքին գեղեցկության մասին շատ կարելի է խոսել, պայմանները բազմազան են, դրա համար պարզապես կասեմ, որ կինը եւ առհասարակ մարդը պարտավոր է խնամված լինել թե ներքուստ, թե արտաքնապես»:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

 

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըՄեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ Ադամյան«Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր Լաբուբու են սիրում». 25-ամյա աղջիկը սպանել է ընկերոջըՀորմուզում երկու պայթյուն է որոտացել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան