Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանն ամենահիանալի երկիրն է, որը երբևէ տեսել եմ. Միր Լոկման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բանգլադեշում հայտնի մնջախաղաց Միր Լոկմանը վերջերս Հայաստանում էր: Նա Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի շրջանակում ներկայացրեց «Պայքար» խորագրով համարը, որը բրավոների արժանացավ: Լոկմանի խոսքով` Հայաստանը դրախտավայր է, որտեղ ինքը կցանկանար ապրել: Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց կենսուրախ մնջախաղացի հետ:

-Բանգլադեշում զարգացա՞ծ է մնջախաղը:

-Իմ երկրում մնջախաղի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է: Մեր բնակչության թիվը շատ մեծ է, և մնջախաղի մասին շատերն անգամ չեն լսել, բայց, ծանոթանալով արվեստի այս տեսակին, սիրում են, տարվում դրանով: Բոլորը փորձում են հասկանալ այն, իսկ մենք` մնջախաղացներս, անում ենք ամեն բան մարմնի լեզվով խոսող թատրոնը ճանաչելի դարձնելու համար:

-Ե՞րբ և որտե՞ղ եք առաջին անգամ ծանոթացել մնջախաղին: Որտե՞ղ եք սովորել այն, և ինչպե՞ս եք կարողանում այդքան լավ տիրապետել արվեստի այդ  ճյուղին:

-Ժամանակին ինձ շատ էին հետաքրքրում տարբեր կրոնները, որոնք ես խորությամբ ուսումնասիրում էի. կրոնից անցում կատարեցի մնջախաղին, ու այն դարձավ իմ կյանքի կարևորագույն մասը:  Սովորել եմ տարբեր մնջախաղացներից, մասնակցել վարպետության դասերի և 2011 թվականին  ստեղծեցի մնջախաղի իմ թիմը, որն անվանեցի Դաքքայի համալսարանի մնջախաղի խումբ: Առանց հանգստի շարունակում եմ կատարելագործել կարողություններս, հմտություններս ու  ավելի քան 350 անգամ ներկայացումներով հանդես եմ եկել իմ երկրի տարբեր շրջաններում:

-Մեզ մատուցած ներկայացման մեջ պայքարում եք հանուն մարդու ազատության: Բանգլադեշի հասարակությունն ի՞նչ խնդիրներ ունի և ի՞նչ է սիրում տեսնել բեմում՝ զվարճալի՞, թե՝ դրամատիկ կերպարներ:

-Այս ներկայացումն ավելի դրմատիկ ու ծանր էր, սակայն ընթացքում այն փոփոխել եմ, ավելի թեթև և անգամ զվարճալի նոտաներ հաղորդել դրան: Անդրադառնում եմ անկախությանը, պատերազմներին, անգամ ցեղասպանություններին:

-Մի քանի օր է այստեղ եք, հաղորդակցվում եք արվեստի ոլորտի տեղի ներկայացուցիչների հետ, շրջում մեր երկրում: Սիրեցի՞ք Հայաստանը:

-Սա ամենահիանալի երկիրն է, որը ես երբևէ տեսել եմ. ասես դրախտ լինի: Եղել եմ Դիլիջանում, Սևանում, Երևանում, հատուկ գնացել եմ նաև «Բանգլադեշ» թաղամաս: Շատ կցանկանայի ավելի երկար ժամանակով մնալ այստեղ:

-Ի՞նչ է մնջախաղը Ձեզ համար:

-Մնջախաղն իմ կյանքն է, իմ ապրելակերպը: Արթնանում եմ մնջախաղի հետ ու քուն մտնում նրա հետ: Այն իմ հոգին է, իմ մարմինը: Ցանկանում եմ ակադեմիական կրթություն ապահովել մեր երկրում կամ նման առարկա մտցնել մեր համալսարանում:

Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ Ամռան ամիսներին մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը. ինչպես խուսափել Կապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. Արտյոմ Կարապետյան ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը. Թրամփ ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԿորոնավիրուսը վերադառնում է. հարևան երկրում նոր դեպքեր են հայտնաբերվել Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Հատուկ պատիժ՝ ընտրակաշառք վերցնողներինԿամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՄայրը իր 7-ամյա որդուն թողել է կողպված մեքենայում և գնացել իր գործերով, տղան ջերմային հшրվшծի հետևանքով ընկել է կпմшյի մեջ Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ