Պրիյանկա Չոպրան երգիծական սերիալ է թողարկում ԱՄՆ-ում Բոլիվուդի աստղի արկածների մասին
ԼԱՅՖՊրիյանկա Չոպրան եւ ABC-ն թողարկման են պատրաստում երգիծական սերիալ ԱՄՆ-ում Բոլիվուդի աստղի արկածների մասին, հայտնում է Variety-ն:
Սերիալը կպատմի Բոլիվուդի նախկին աստղի արկածների մասին, որն ընտանիքի հետ ԱՄՆ է տեղափոխվում, որտեղ ապրում է մեծ քաղաքի արվարձանում, ավելի ճիշտ՝ մուլտիէթնիկ ներգաղթյալների շրջանում, որտեղ փորձում է կյանքի իր վառ հնդկական կերպարով փարատել կյանքի գորշությունը:
Պրիյանկա Չոպրան սերիալի պրոդյուսերներից մեկն է, նաեւ, հավանաբար, կդառնա գլխավոր հերոսուհին:
Հաղորդվում է, որ առայժմ պատրաստ է սցենարը, եւ փորձնական սերիաներ են նկարահանվել: Եթե նախագիծն ընդունվի, ապա սերիալը կթողարկվի 2018 թվականի ձմռանը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



