Դիլիջանում կրակոցներ են արձակել «Միթսուբիշի»-ի ուղղությամբ. ոստիկանները գտել են կրակողին եւ զենքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության եւ համայնքային ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հուլիսի 26-ին Դիլիջան քաղաքում տեղի բնակիչ՝ 57-ամյա Սեյրան Ա.-ի Mitsubishi Pajerօ մակնիշի 11 ՕՍ 516 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակողին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հուլիսի 27-ին ոստիկանություն է մեղայականով ներկայացել Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Էդվարդ Ա.-ն եւ հայտնել, որ ինչ-որ հարցերի շուրջ անհամաձայնության պատճառով ինքը իր «Սայգա 12-Ս» տիպի 12 տրամաչափի որսորդական ողորկափող հրացանով կրակել է Սեյրան Ա.-ի Mitsubishi-ի ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ հրացանը պատկանում է Էդվարդ Ա.-ի հորեղբորը՝ Սուրեն Ա.-ին, ով 2011 թվականին մահացել է։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



