Ինչպես Սառան կատարեց ամուսնու վերջին ցանկությունը
ԼԱՅՖ
Անբուժելի հիվանդ Սյոմա Ռաբինովիչը զգում է, որ իր օրերը հաշվված են։ Վերջին ճիգերով կանչում է կնոջը․ -Սառա, անուշիկս․․․ -Հա, Սյոմա, ի՞նչ կա։ -Սառա, երևում է՝ շունչս փչելու վրա եմ։ Քեզ մի խնդրանք ունեմ։ Հագիր, խնդրում եմ այն կարմիր զգեստը, որ հագել էիր մեր առաջին հանդիպման օրը։ Ամուսնու կամքը կատարելու պատրաստ Սառան հագնում է կարմիր զգեստը։ -Սառա, սիրելիս, այն սև զուգագուլպաներն էլ հագիր, խնդրեմ։ -Վայ, այ տղա, ինչի՞ համար․․․ -Սառա, հագիր, ասում եմ։ Չե՞ս տեսնում՝ ուր որ է՝ քեզ կլքեմ։ Մի խնդրանք էլ՝ դիմահարդարանք ու սիրուն սանրվածք արա։ Անչափ զարմացած կինը արագ-արագ ներկվում է, խոպոպները սարքում, զուգագուլպա հագնում ու մոտենում է ամուսնու մահճին․ -Սյոմա, սիրելիս, ինչի՞ համար էր էս ամենը։ Ամուսինը միայն գլուխն է թափ տալիս ու պատասխանում․ -Սառա, անուշիկս, խնդրում եմ, կողքիս պառկիր։ -Սյոմա, դու չես մեռնում։ Ինչի՞ համար էր էս ամենը։ -Ինչի համա՞ր՝ ասում ես։ Նրա համար, Սառա, որ երբ Աստված գա իմ հետևից, կտեսնի՝ ինչ սիրուն կնիկ ես, ու իմ փոխարեն քեզ հետը երկինք կտանի․․․




















































