Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չիր պատրաստելու իդեալական բաղադրատոմս

ԼԱՅՖ

Օշարակի նախապատրաստում.

Մի կգ շաքարավազին ավելացնում ենք մի բաժակ ջուր ու եփում…
Հենց եռա, ավելացնում ենք մի լավ պտղունց լիմոնի աղ կամ կիտրոնի մի քանի օղակաձև կտրած կտոր, խառնում ենք օշարակն ու լցնում նախապես մաքրված միրգը (3-4 կգ մրգին կհերիքի այս օշարակը…)…միրգը լցնելուց հետո օշարակը կդադարի եռալ. Հենց սկսի նորից եռալ, պարբերաբար տափակ որևէ խառնիչով վերից վար զգուշորեն խառնեք մրգերը, որ տակինները վեր բարձրանան, 2-3 րոպե էսպես եռացրեք ու անջատեք կրակը…
Որևէ կափարիչով, կամ մեծ տափակ ամանով ծածակում եք երեսը էնպես, որ չրերը սեղմվեն, ջրից դուրս չմնան, էդ ամանի կամ կափարիչի վրա անպայման դնում եք ծանրոցներ… 
Օշարակը կբարձրանա, կծածկի կափարիչը….
Մրգերը պետք է կափարիչով լավ աողմված լինեն…
Չվախենաք, որքան ծանր լինի, այնքան լավ, չի ճզմվի, չի փչանա, նույնիսկ ամենափափուկ ծիրանները…
Ես երեք լիտրանոց բանկաների մեջ տաք ջուր եմ լցնում, կափարիչով փակում ու օգտագործում որպես ծանրոց…
Տաք ջուրը նրա համար է, որ բանկան եռման օշարակի հետ շփվելուց չպայթի….
Եթե միրգը լցրեցիք ու օշարակը միրգը չծածկեց, չվախենաք, հենց սկսի եռալ, մրգից հյութը դուրս կտա, օշարակը կշատանա ու կծածկի…

Էսպես ծանրոցի տակ միրգը թողեք ամենաքիչը 3 ժամ. Ավել կարող եք թողնել, ավելի լավ, իսկ պակաս ցանկալի չէ…
Ժամանակը լրանալուց հետո ծանրոցը հանեք, չրի հատիկները հանեք օշարակից, օշարակը եռացրեք, որ լավ եռա ու հատիկները նորից լցրեք մեջը, էլի մի քանի րոպե եռացրեք, էլի ծածկեք ու դրեք ծանրոցի տակ…
Էլի թողեք ամենաքիչը երեք ժամ…
Կրկնեք սա երրորդ անգամ, երբ երրորդ անգամ ծանրոցի տակից հանեք, շարեք սինիների մեջ ու դրեք որևէ հարմար տեղ.
Կարող եք դնել արևի տակ, բայց իմացեք, որ գույնը բավականին կմգանա.
Ես չորացնում եմ պատուհանի գոգին, օրական ամենաքիչը մեկ անգամ շուռ տվեք չիրը, որ հավասար չորանա, փայլը տեղը լինի…
Մի բան էլ, եթե միրգը լավ եփված չլինի օշարակի մեջ, կախված մրգի տեսակից, վերջին անգամը թողեք երկար եռա… չափսերը տարբեր են, տարբեր ժամանակ է պահանջվում եփվելքւ համար…
Լավ չեփված միրգը փայլուն չի լինի….
Եթե կեսը լավ է եփված, մի մասը’ վատ, ուրեմն օշարակից հանելիս ընտրեք պինդ մնացածները, նորից եռացրեք օշարակով ու նոր շարեք սինու վրա….

Մրգերի նախապատրաստում.

Ծիրանի պինդ տեսակներից չիր պատրաստելու համար ծիրանները լվացրեք, կլպեք, լցրեք սոդայաջրի մեջ. (Մի դույլ սառը ջրին երկու բուռ սոդա)…. Սոդայաջուրն օգնում է, որ ծիրանները ամբողջական տեսքը պահպանեն, գույնը ևս այս տարբերակով ավելի գեղեցիկ է ստացվում.

Նույն սկզբունքով, երբեմն սոդան կրով փոխարինելով’ պատրաստում են նաև ծիրանի մուրաբան .
Մի ժամից հանեք, լվացրեք հոսող ջրի տակ, կորիզը հեռացրեք գրիչով կամ մատիտի ետնամասով էնպես, որ ծիրանը չբացվի… Ծիրանները սոդայաջրից հետո մի քիչ կմգանան, ոչինչ, օշարակի մեջ եռալուց կբացանա գույնը…
Բոլորի կորիզները հանելուց հետո ծիրանները իմ նկարագրած ձևով լցրեք օշարակի մեջ ու ինչպես գրել եմ, եփեք երեք անգամ…
Եթե եփելուց ծիրանները բացվեն, չվախենաք, վերջում սինիների մեջ դասավորելիս կտորները կպցրեք իրար ու նոր դրեք չորանալու.. Եղած շիրայի օգնությամբ դրանք շատ լավ կկպնեն իրար.
Էս տարբերակով պինդ ծիրանը հնարավոր է ուշ եփվեն, վերջին անգամ եռացնելուց նայեք, եթե պինդ են մի 5 րոպե, նույնիսկ ավել լրացուցիչ եռացրեք օշարակի մեջ, նոր վրան ծանրոց դրեք….

Եթե ծիրանները շաատ պինդ չեն, կլպել չի լինի, ուղղակի մեջտեղից բացեք ու պատրաստեք էնպես, ինչպես նկարագրել ոմ, բայց առանց կեղևը մաքրելու… Եթե եփելիս կեղևը կզգաք, որ առանձնանում է, չվախենաք…
Վերջում, երբ օշարակից հանեք, հանգիստ կարող եք կաշին ուղղել ու նոր դասավորել սինիների վրա, չորանալիս շիրայի օգնությամբ շատ լավ կկպնի…

Նույն տարբերակով պատրաստում եմ նաև սև սալորի չիրը..
Միրգը լվանում եմ, փոքրիկ բարակ դանակի օգնությամբ հեռացնում կորիզբերը ու եփում էլի երեք անգամ, էլի ւչշադիր լինում, որ վերջում լավ եփվեն, բայց իհարկե, չլխկվեն..

Նույն էս տարբերակով եփում եմ նաև սև ու սպիտակ գիլասի, բալի չիրը…

Տանձի չիրը (լուսանկարը’ մեկնաբանություններում է) պատրաստում եմ երկու տարբերակով .
Մեծ տանձերը մեջտեղից երկու կես եմ անում ու պատրաստում մեզ արդեն ծանոթ տարբերակով, իսկ միջին ու փոքր չափսի տանձերը ամբողջական եմ թողնում, փորում եմ մեջը, հեռացնում կորիզները, ու պատրաստում ինչպես գրել եմ…
Էս տարբերակով տանձի չիրը շատ հարմար է’ լցոնած մատուցելու համար.
Լցոնում եմ մանրացված ընկույզ+մեղր խառնուրդով….

Չրերը չորացնում եմ ոչ մինչև վերջ..
Սինիների վրա դնում եմ սառցարանը, հենց քարացան, լցնեւմ եմ տոպրակներն ու պահում սառցարանում…
Սառցարանից հանելուց հետո հրաշալի փայլը պահպանվում է ու նույնիսկ մի քիչ էլ ավելանում .. .

Թթու լավաշ.

Ծիրանից, սալորից, բալից, մորիից, խնձորից նույն կերպ ենք պատրաստում.
Քիչ ջրով խաշում ենք միրգը, որ փափկի, լցնում ենք քամիչի մեջ, որ ավելորդ ջուրը գնա, հետո արդեն մանր մաղով քամում ենք, ստանում խիտ զանգված, եփում առանց շաքարավազի մինչև պնդանա… Սառեցնում ենք ու լցնում սինիների մեջ, դնում արևոտ տեղ…. Հենց տեսնեք երեսը լավ ամրացել է, զգուշորեն հանեք սինու վրայից ու պահեստավորեք…
Եա սա ևս սառցարանում եմ պահում…

Քաղցր լավաշ.

Նույն տարբերակով պատրաստում եմ նաև քաղցր լավաշները…
Շաքարավազն ավելացնում եմ միրգը քամելուց հետո միայն , ըստ ճաշակի.
Հաշվի առեք, որքան շատ լինի շաքարավազը, այնքան դժվար ու երկարատև կչորանա լավաշը..
Բայց շաքարավազով լավաշները առավելություն ունեն. Դրանք թթու լավաշներից ավելի փափուկ են ստացվում….
Նաև ռուլետներ եմ պատրաստում.
Միջուկը ցանկացած.
Օրինակ’ ծիրանի կորիզ մանրացված +մեղր+դարչին… Կարող է լինել ընկույզ, նուշ, կամ բոլորը միասին խառնած…
Պինդ մասսա պատրաստեք, մեղրն այնքան, որ ուղղակի շատ չոր չլինի..
Մեղրը շատ եղավ, կտրելուց ռուլետը ձևը չի պահի…
Նախորդ տարի կոբի մուրաբայի հյութով էի պատչաստել..պակաս մեղր չէր.

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան