Հայաստանի վարչապետի հանձնարարություններից օրինապահ բիզնեսը չի տուժի. պաշտոնյա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի վարչապետը հանձնարարել է ավելի խիստ ստուգել փոքր ու միջին բիզնեսը, սակայն խոսքը կարգապահ բինզեսին չի վերաբերում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը։ Նա հավելեց, որ կարգապահ բիզնեսը կարող է չանհանգստանալ նոր ստուգումների հետ կապված։
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ 2016 թվականի սեպտեմբերին հարկային ծառայությանը հանձնարարել է ստուգել միայն պոտենցիալ ռիսկային բիզնեսը։ Սակայն որոշ ձեռնարկություններ կարծել են, որ եթե նախկինում ռիսկային չեն համարվել, ապա այժմ գործողությունների անվերահսկելի ազատություն են ստացել։
«Մենք պետք է շատ զգույշ լինենք եւ հետազոտություն անկացնենք միայն ռիսկային սուբյեկտների շրջանակում։ Սակայն իսկապես օրինապահ հարկատուների նկատմամբ վերահսկողությունը չի խստանա»,-հայտարարեց Միրումյանը։
Միրումյանը հավելեց, որ ոչ կարգապահական վարքագիծ դրսեւորողները եւ շրջանառությունը թաքցնողները, որոնք ՀԴՄ-ներ չեն տալիս, հարկային ծառայության ուշադրության կենտրոնում կգտնվեն։



