Եգիպտոսում քրեական դատարանը մահապատիժ է սահմանել 8 դատապարտյալի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսում քրեական դատարանը նախնական մահապտիժ է սահմանել 8 դատապարտյալի նկատմամբ, որոնք մեղադրվում են 2013 թվականին Կահիրեում բախումների ժամանակ ոստիկանների սպանության մեջ։
AP-ի հաղորդմամբ՝ գործը փոխանցվել է գերագույն մուֆթիին, որպեսզի վերջինը դատավաճռի շուրջ կարծիք հայտնի։ Վերջնական դատավճիռը կսահմանվի հոկտեմբերի 10-ին։ Գործով դատապարտյալների նստարանին 68 մարդ է հայտնվել։
2013 թվականին Կահիրեում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումը տեղի է ունեցել նախկին նախագահ Մոհամադ Մուրսիի կողմնակիցների հանրահավաքը ցրելուց հետո, որի ընթացքում Մուրսիի 600 կողմնակից է զոհվել։ Սպանվել է 6 ոստիկան։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



