Հայաստանում հատուկ նշանակության տեխնոլոգիաների լավ մասնագետներ կան. իտալացի փորձագետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի հետ կարելի է հաջողությամբ համագործակցել հատուկ նշանակության տեխնոլոգիաների մշակման ոլորտում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեն:
Վերջերս ընկերությունը հայկական Technology and Science Dynamics (պլանշետների եւ սմարթֆոնների փոքր սերիայով արտադրող) ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել Երեւանում հատուկ նշանակության հետազոտությունների կենտրոն (forensic) ստեղծելու մասին:
«Մեր ընկերությունը աշխատանքի 4-5 ուղղություն ունի՝ ավիացիա, սենսորներ, այդ թվում՝ ազգային անվտանգության եւ պաշտպանության համար, ինչպես նաեւ մի շարք այլ տեխնոլոգիաներ: Մեզ թվում է, որ Հայաստանի հետ կարելի է լավ համագործակցել: Այստեղ լավ ինդուստրիա կա, հոյակապ մասնագետներ: TSD-ում անում են այն, ինչն ինչ-որ իմաստով մեր աշխատանքը լրացնում է: Այնպես որ՝ կարծում եմ, որ մենք միասին կկարողանանք հաջողությամբ համագործակցել»,- նշեց Պարենտեն:



