Մոսկվայում հարբած տղամարդը ջերմանավ է առեւանգել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայում 30-ամյա տղամարդը, ալկոհոլը չարաշահելուց հետո, առեւանգել է «Եգորի» ջերմանավը:
Քննության տվյալներով՝ ծագումով Յարոսլավի մարզից տղամարդն առեւանգել է 60 մարդ տեղավորող ուղեւորտար նավը: Սակայն հարբած «կապիտանը» սրանով չի սահմանափակվել, փոխանցում է EG.ru-ն:
Նա նավարկել է դեպի «Թխկու պուրակ» նավահանգիստ, որտեղ բախվել է կառանած «Սիլվեր» ջերմանավին, հայտնում են Մոսկվայի տրանսպորտի միջշրջանային քննչական վարչությունից:
Տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել «Ջրային տրանսպորտի առեւանգում» հոդվածով: Ներկայումս կասկածյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



