Վթար Երեւան-Մեղրի ճանապարհին. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 29-ին, ժամը 09:10-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Երասխավան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 65-րդ կմ-ին բախվել են «VOLVO» մակնիշի 41A43810 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ Ֆ. Հ. Ա.) եւ «Լադա-012» մակնիշի 35 CA 837 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Ա.), ինչի հետեւանքով Ա. Ա.-ը ստացել է մարմնական վնասվածքներ: Տուժածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Լադա-012» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:



