Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մաքրվել է «Հաղթանակ» զբոսայգին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաքում անցկացվածհամաքաղաքային շաբաթօրյակի ժամանակ մաքրվել է նաև «Հաղթանակ» զբոսայգու տարածքը: Այդ միջոցառմանը մասնակցել են Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, պետական այլ կառույցների ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: Մասնակիցներին նախապես բաժանվել են աղբահավաք պարկեր, ձեռնոցներ, բահեր և անհրաժեշտ այլ պարագաներ: Աշխատանքների ավարտից հետո զբոսայգու ճեմուղիները, կանաչ գոտիները և հանրային օգտագործման այլ տարածքները պատշաճ տեսք են ստացել:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



