Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծննդաբերության գնացի 80 կգ քաշով, իսկ այժմ 57 կգ եմ. Անի Դաշյանը՝ ավելորդ քաշից ազատվելու իր տարբերակների մասին

ԼԱՅՖ

Լife.panorama.am-ը գրում է.

Արդեն մեկ տարի է, ինչ մոսկվաբնակ հաղորդավարուհի Անի Դաշյանը վայելում է  մայրության բերկրանքը, բայց նաեւ, իր խոսքով, նոր-նոր է ընտելանում մայրիկի  կարգավիճակին, քանի որ շատերի նման հետծննդաբերական դեպրեսիայի միջով է անցել: Անին էլ շատերի նման հղիության ընթացքում գիրացել է, որից հետո ճիշտ սննդակարգով միայն վերադարձել հին կշռին: Life.panorama.am-ի հետ զրույցում հաղորդավարուհին կիսվել է նիհարելու իր տարբերակով:

«Բալիկի ծնունդից մի քանի ամիս անց միայն հասկացա, որ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել ավելորդ քաշից ազատվելու համար: Դեռ չէի մտածել, թե ինչ տարբերակով պետք է նիհարեմ, երբ իմ վաղեմի ընկերներից Գայանե Շախատունին, ով սննդի խորհրդատու է եւ պրոֆեսիոնալ ու հաջողակ մասնագետ այդ ոլորտում, առաջարկեց համատեղ աշխատել: Չնայած բավականին դժվար է տարբեր երկներում գտնվելով աշխատելը, բայց ես իմ մեջ ուժ գտա եւ հետեւելով Գայանեի խորհուրդներին ու ամեն օր առաջարկած ճաշացանկին, շատ արագ ազատվեցի ավելորդ կիլոգրամներից եւ նույնիսկ ավելին: Այդ միջոցով ամենակարեւորը սովորեցի ճիշտ եւ առողջ սնվել, այն ինձ համար արդեն ապրելակերպ է դարձել: Ի դեպ՝ շնորհակալ եմ Գայանեին՝ ինձ թեթեւացնելու համար»,- ժպիտով պատմեց Անին:

Հաղորդավարուհին հղիության ընթացքում 80 կգ է կշռել.

«Ծննդաբերության գնացի 80 կգ քաշով, որդուս ունենալուց հետո ընդամենը 5 կգ նիհարեցի, իսկ այժմ 57 կգ եմ: Կարծում եմ՝ վատ ցուցանիշ չէ»,- նշեց նա:

Խոսելով ճիշտ սննդակարգի մասին՝ Անի Դաշյանը նկատեց.

«Իրականում, իմ կյանքում եղել են ժամանակներ, երբ տարբեր դիետաներ եմ փորձել, բայց այս պահին վստահ կարող եմ ասել, որ դրանք պարզապես հիմարություններ են: Որքան արագ նիհարում, այնքան արագ էլ հավաքում ես կորցրածդ քաշը: Պետք է ավելորդ կիլոգրամներից ազատվել ուտելով՝ քիչ-քիչ, բայց շուտ-շուտ: Պետք է առողջ սնվել, հնարավորինս օգտագործել բնական սնունդ՝ միրգ բանջարեղեն, կանաչեղեն, հրաժարվել տապակած ամեն ինչից: Սրան զուգահեռ օրվա ընթացքում խմել 1.5-2 լիտր ջուր, բայց ոչ ուտելու ընթացքում: Ամենակարեւորը՝ նման սննդակարգը դարձնել ապրելակերպ եւ դրա հետ մեկտեղ էլ ժամանակ գտնել սպորտով զբաղվելու համար»:

Անի Դաշյանի կարծիքով կնոջ գեղեցկության գրավականը շատ պարզ է.

«Գրավականը երջանկությունից փայլող աչքերն են: Ինչ վերաբերվում է ներքին գեղեցկությանը, այս առումով իմ չափորոշիչները նույնն են թե տղամարդկանց, թե կանանց համար: Մարդը ներքուստ գեղեցիկ է իր ազնվությամբ, զարգացվածությամբ, գրագիտությամբ, ներողամտությամբ եւ նվիրվածությամբ»,- հավելեց հաղորդավարուհին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով