Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորն ազատ է արձակվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Քոնջան ձերբակալվել էր 2017 թվականի մայիսին Բաթման քաղաքում:
Պատգամավորի ազատ արձակմամբ թուրքական բանտերում կալանավորված քրդամետ կուսակցության պատգամավորների թիվը հասավ 8-ի: Նրանց շարքում է նաև կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:
Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



