Երեւանում ընտանիքի անդամներ անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի Արաբկիր համայնքում այսօր՝ հուլիսի 28–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Փափազյան փողոցի տներից մեկում ընտանիքի երեք անդամները հայտնաբերվել են հատակին ընկած՝ անգիտակից վիճակում։ Փրկարար ծառայության աշխատակիցների օգնությամբ նրանք տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այս տեղեկությունը NEWS.am—ի հետ զրույցում հաստատել են ԱԻՆ–ից։ Պատճառը դեռեւս հայտնի չէ։ Նախնական տեղեկություններով՝ նրանք թունավորվել են։ Նշենք, որ երեքն էլ կին են՝ 20–40 տարեկան։Նշված դեպքով ոստիկանությունում քննություն է կատարվում։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



