Հայաստանի բնության պետական թանգարանում կենսաբազմազանության մասին ֆիլմ է ցուցադրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի Բնության պետական թանգարանում հուլիսի 28-ին տեղի է ունեցել «Կինոդիտում և քննարկում» խորագրով միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին «Փոքրիկ գիտակներ նախակրթարան»-ի սաները` Աննա Դեզոյանի գլխավորությամբ: Միջոցառման ընթացքում կազմակերպվել է Հայաստանի կենսաբազմազանության մասին ֆիլմի ցուցադրում, որի ավարտից հետո ակտիվ քննարկում է ծավալվել նախակրթարանի սաների հետ: Միջոցառման ավարտին նախակրթարանի սաները շրջայց կատարեցին Հայաստանի բնության պետական թանգարանում, որտեղ երեխաները ծանոթացան ցուցանմուշների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հայաստանի բնության պետական թանգարանում նմանատիպ կրթական միջոցառումները կրելու են շարունակական բնույթ»,- իր խոսքում նշել է Հայաստանի Բնության պետական թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը:
Երեխաները թանգարանից հեռացան իրենց հետ տանելով Հայաստանի բնաշխարհի մասին գիտելիքներ:



