Ծնողներին և 17 հարևաններին սպանած չինացին դատապարտվել է մահապատժի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Յուննյան նահանգի Ցյուզին քաղաքի դատարանը մահապատժի է դատապարտել 28-ամյա երիտասարդի, ով 2016 թվականի սեպտեմբերին սառնասրտորեն սպանել է 19 մարդու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ 2016 թվականի սեպտեմբերին երիտասարդը ժամանել է գյուղ՝ ծնողների մոտ: Երեկոյան ծնողներից գումար է խնդրել: Այդ հողի վրա նրանց մեջ վիճաբանություն է սկսվել, ինչի արդյունքում որդին սպանել է հորն ու մորը:
Վախենալով, որ սպանության մասին հայտնի կդառնա, տղան որոշել է սպանել նաև 17 հարևաններին:
Հանցագործությունը երկու օրում բացահայտվել է: Ձերբակալությունից հետո հանցագործն ընդունել է մեղքը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



