Սալորաչիրն օգնում է ամրացնել ոսկորները
ԼԱՅՖ
Ամերիկացի գիտնականները հետազոտել են 60-70 տարեկան կանանց ու տղամարդկանց և ուսումնասիրել սալորաչրի ունեցած բուժիչ ազդեցությունը նրանց օրգանիզմի վրա։
Կամավորների կեսի մոտ առկա էին քրոնիկ հոդախախտումներ ու կոտրվածքներ, իսկ մյուսների մոտ բարձր էր օստեոխոնդրոզի առաջացման վտանգը։
Բժիշկները նրանց սննդակարգին սկսեն են ավելացնել սալորաչիր, որը հայտնի է իր բուժիչ հատկություններով։ Այն մանրացվում էր և փոշի վիճակում ավելացվում մրգանին աղցաններին։
Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ սալորաչրի ամենօրյա օգտագործումը 30%-ով բարձրացնում է վնասվածքներից հետո ոսկրային հյուսվածքների ապաքինման արագությունը։ Ընդ որում՝ ոմանց մոտ նկատվել է նույնիսկ ոսկորների զգալի աճ։ Բացի այդ, հաստատվել է նաև, որ սալորաչիրը բարելավում է իմունային համակարգի աշխատանքն ու ունենում է երիտասարդացնող ազդեցություն։




















































