Հնդկաստանում հեղեղումները խլել են 600 մարդու կյանք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանում հեղեղումների պատճառով 2017 թվականի ընթացքում մահացել է շուրջ 600 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Հնդկաստանի ներքին գործերի նախարար Կիրեն Ռիջիջուն:
226 հազար մարդ բնակվում է ճամբարներում, 63 հազարի տները քանդվել են, վնասվել են շուրջ 280 հազար հեկտար ցանքատարածություններ:
Հեղեղումները Հնդկաստանում ամենավտանգավոր տարերային աղետներից են: 2016 թվականի ընթացքում տարերային աղետների հետևանքով երկրում զոհվել է շուրջ 1600 մարդ: Դրանցից ամենաշատը՝ շուրջ 700 մարդ, մահացել են սաստիկ շոգերի պատճառով: Մահացության մակարդակով երկրորդ հորիզոնականում են հորդառատ անձրևները՝ 475 մարդ: Եվս 415-ը մահացել են կայծակի հարվածից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



