Կառավարությունում քննարկվել են Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի հետագա քայլերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Անդրադարձ է եղել, մասնավորապես, ժամանակացույցով նախատեսված ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքներին, որոնք ավարտին կհասցվեն այս տարվա սեպտեմբերին: Քննարկվել են ծրագրի իրականացման գործընթացում մասնավոր հատվածի հետ համագործակցությանը, ներդրումների ներգրավմանը, «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի շրջանակում կատարվող աշխատանքներին և հետագա անելիքներին վերաբերող հարցեր:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



