Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահակաշվիլուն զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երեկ համաշխարհային լրատվամիջոցներն ակտիվորեն էին արձագանքել այն փաստին, որ Վրաստանի էքս–նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի էքս–գուբերնատոր Միխեիլ Սահակաշվիլին, նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով, զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից: Ավելի վաղ այս մասին հայտարարել էր Ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը, որը բազմիցս է քննադատել Սահակաշվիլուն և ֆեյսբուքյան իր էջում նախագահի հրամանն էլ որակել է իբր Պորոշենկոյի՝ սեփական սխալների ընկալում, սակայն, քանի դեռ պաշտոնական հայտարարություն չկար, մամուլը դրան չէր անդրադառնում:
 
Այժմ արդեն, Ուկրաինայի միգրացիոն ծառայության պաշտոնական հաստատումից հետո, վարդերի հեղափոխության արքան անանձնագիր մեկն է դարձել՝ ինչպես կատակում է ուկրաինական մամուլը, փորձելով կանխատեսել հետագա զարգացումները: Այն է՝ այս պահին ԱՄՆ–ում գտնվող Միխեիլ Սահակաշվիլին, կժամանի՞, այնուամենայնիվ, Կիև (եթե ժամանի՝ անմիջապես իրականություն կդառնա վրացական երազանքը. Սահակաշվիլին կձերբակալվի իրավապահ մարմինների կողմից և կտեղափոխվի Վրաստան, որտեղ նրան դատական հետապնդում է սպասվում), թե՞ փախստականի կարգավիճակ ձեռք կբերի հարազատ Նահանգներում:
 
Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին՝ այստեղ նույնպես ամեն բան միանշանակ չէ: Անկախ Սահակաշվիլու նկատմամբ վերաբերմունքից, Կիևում շատերն են համոզված, որ ներկայի իշխանությունների դեմ մշտապես կոշտ քննադատությամբ հանդես եկած, պորոշենկոներից, ավակովներից ու օլիգարխներից երկիրը հասարակ ուկրաինացուն հանձնել խոստացած Սահակաշվիլու նկատմամբ նախագահ Պորոշենկոն պարզապես անձնական վրեժխնդրություն է դրսևորել, չարաշահելով պաշտոնական դիրքը: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել այն պաշտոնական հաղորդագրությունը, թե՝ 2015 թ–ին Սահակաշվիլուն քաղաքացիություն է շնորհվել կեղծ տեղեկությունների ու փաստաթղթերի հիման վրա: Եվ դրանով ո՞վ է վարկաբեկվում՝ Սահակաշվիլի՞ն, թե նրան կեղծիքի հիման վրա քաղաքացիություն շնորհած Պորոշենկոն:
 
Ինքը՝ Սահակաշվիլին փաստին անդրադարձել է վիդեոտեքստի մակարդակում: Նա հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել ներկայի իշխանությունների կողմից և խոստացել է, որ անպայման մեկնելու է Կիև՝ զբոսնելու Մայդանում: Ուկրաինայում հիմնած նրա կուսակիցներն էլ իրենց հերթին են հայտարարել, թե Պորոշենկոն օգտագործել է Սահակաշվիլուն իր PR–ի համար, նաև՝ հակամոսկովյան տրամաբանության մեջ: Իսկ երբ վերջինս դուրս է եկել վերահսկողությունից՝ որոշելով իրապես աշխատել, ոչ թե հերթական օլիգարխը դառնալ, նրանից դիկտատուրայի տրամաբանությամբ են որոշել վրեժխնդիր լինել:
 
 
Գոհար Սիմոնյան
Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովՈւկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպան