Վենեսուելայում բախումների ընթացքում մեկ օրում 3 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ ընդդիմության նախաձեռնած գործադուլի առաջին օրվա ընթացքում 3 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դատախազության տվյալները:
Այսպիսով, այս տարվա ապրիլից երկրում սկսված բողոքի ցույցերի ընթացքում զոհերի ընդհանուր թիվը 106 է:
Բոլոր զոհվածները տղամարդ են, որոնցից մեկը՝ 16-ամյա պատանի. նա սպանվել է Պետարեում բախումների ժամանակ: Մյուս երկուսը՝ 23-ամյա եւ 30-ամյա երիտասարդներ, զոհվել են արեւմտյան Մերիդա նահանգում բախումների ընթացքում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



