Արմավիրի մարզում կանցկացվեն «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացներ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետարանին թույլատրվեց ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` Չեխիայի Հանրապետության դեսպանատան տրամադրած դրամաշնորհային միջոցների տնօրինման համար: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Արմավիրի մարզպետարանի և Չեխիայի Հանրապետության դեսպանատան միջև կնքվել է պայմանագիր, որի շրջանակում մարզում կիրականացվեն «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացներ և բնակչության շրջանում քարոզչության նպատակով կպատրաստվեն նյութեր:
Ծրագրի շրջանակում չեխական կողմը կհատկացնի 9 մլն դրամ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



