Ամենավտանգավոր մանրէներն ապրում են կանանց պայուսակներում
ԼԱՅՖԳերմանացի գիտնականները որոշել են պարզել, թե որտեղ են ապրում ամենավտանգավոր մանրէները: Պարզվել է, որ դա ոչ թե զուգարանակոնքն է, այլ գրպանը, բջջային հեռախոսը, կանացի պայուսակը:
Սովորական մարդկանց գրպաններում գիտնականները հայտնաբերել են հսկայական քանակությամբ ստաֆիլոկոկ, ստրեպտոկոկ, աղիքային ցուպիկներ և նույնիսկ գրիպի մանրէներ, որոնք հանգիստ կարող են գոյատևել այնտեղ մինչև երկուսուկես շաբաթ:
Սակայն կանացի պայուսակում գիտնականներն ավելի տարատեսակ մանրէներ են հայտնաբերել: Այդ աքսեսուարի հատակի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի վրա հայտնաբերվել են տասնյակ հազարավոր տարատեսակ մանրէներ: Ամենակեղտոտ իրերը եղել են քսուքների տուփերը, շրթներկը, աչքերի ստվերաներկը և դիմահարդարման վրձինը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



