Վրաստանում հրապարակվել է ջրհեղեղից զոհվածների ցանկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի անվտանգության եւ ճգնաժամերի կառավարման խորհուրդը հրապարակել է Թբիլիսիի ջրհեղեղից զոհվածների ցանկը։
Պաշտոնական տվյալներով զոհվել է 13 մարդ, պարզվել է նրանցից 12-ի ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ երիտասարդ կնոջ ինքնությունը պարզելու համար։
Ջրհեղեղից զոհվել են.
1. Նինա Ռուբենի Փիլիշվիլին, 1971թ.։
2. Ժաննա Եղիազարովան, 1967թ.
3. Սվետլանա Անդրեյի Եղիազարովան՝ 1948թ.,
4. Լիանա Անդրեյի Եղիազարովան՝ 1950թ.,
5. Ինդիրա Մալխազի Զարանդիան՝ 1992թ.,
6. Նատա Նիկոլոզի Նինաշվիլին՝ 1973թ.,
7. Նուգզար Զուրաբի Բուաձեն՝ 1979թ.,
8. Նանա Շուտկովան՝ 1955թ.,
9. Մալխազ Շոթայի Չիտաձեն՝ 1956թ.,
10. Գուլիկո Գուրամի Չիտաձեն, 1956թ.
11. Գիվի Վալերիանի Դվալին՝ 1938թ.,
12. Գուրամ Գեորգիի Պետրիաշվիլին։
Հայտնի է Թբիլիսիում ջրհեղեղի հետեւանքով զոհված 4-րդ հայի անունը
Նշենք, որ ՀԱԵ թեմից հայտնել էին, որ Լիանա եւ Սվետլանա Եղիազարովաները 22 եւ 24 տարեկան են։
Երկու կանանց հոգեհանգստյան արարողությունը կազմակերպելու է հայոց թեմը։ Իսկ Նինա Թիլիշվիլիի (Փիլիշվիլի-ըստ վրացական կողմի) եւ Ժաննա Եղիազարովայի հուղարավորությունը անելու են հարազատները։



