Քնջութի օգտակար հատկությունները
ԼԱՅՖ
Past.am- գրում է.
Մասնագետները պնդում են, որ ժամանակակից բժշկության մեջ քնջութը գնահատվում է մեծ քանակությամբ հակատարիքային E վիտամինի և կալցիումի պարունակության համար: 100 գ քնջութի սերմերն ապահովում են օրգանիզմի կալցիումի օրական պահանջը: Քնջութը տաքացնող հատկություն ունի, հաճելի, թեթևակի դառը համ: Այն դրական է ազդում ոսկրա-մկանային համակարգի վրա:
Օրական մեկ թեյի գդալ քնջութը շատ օգտակար է կանանց վերարտադրողական համակարգի բնականոն գործունեության համար: Բացի այդ, քնջութը նվազեցնում է մաստոպատիայի և կաթնագեղձերի այլ հիվանդությունների վտանգը: Պետք է իմանալ, որ դաշտանի ժամանակ քնջութն ուժեղացնում է արյան հոսքը, որի պատճառով հղիության ժամանակ պետք է շատ զգույշ լինել:
Կալցիումի բարձր կոնցենտրացիան մի կողմից նպաստում է ապագա երեխայի ամուր կմախքի ձևավորմանը, իսկ մյուս կողմից մեծացնում է երեխային կորցնելու վտանգը:




















































