Ռաֆայել Վահանյանը զիջել է Էթիեն Բաքրոյին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇվեյցարիայում կայացավ Բիլի շախմատային փառատոնի 2-րդ տուրը, որում Ռաֆայել Վահանյանի մրցակիցն էր Էթիեն Բաքրոն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` սուր պայքարի մթնոլորտում ընթացած պարտիայում ուժեղ գտնվեց Բաքրոն: 2-րդ տուրում Ալեքսանդր Մորոզեվիչը հաղթեց Դավիդ Նավարային, իսկ Ռուսլան Պոնոմարյովը՝ Պետեր Լեկոյին: Խաղացված տուրերից հետո աղյուսակը գլխավորում են 1.5-ական միավոր վաստակած Էթիեն Բաքրոն, Ռուսլան Պոնոմարյովը և Հոու Յիֆանը: Ռաֆայել Վահանյանը 0.5 միավորով կիսում է 8-10-րդ հորիզոնականները: Կայանալիք 3-րդ տուրում Վահանյանը սպիտակներով կմրցի Պոնոմարյովի հետ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



