Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազատականացվում է Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում էներգետիկայի ոլորտի գրեթե բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանք է իրականացվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց, որ կառավարության քննարկմանն են ներկայացրել ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:

«Այս ծրագրով նախատեսվում է անցում կատարել շուկայի ազատական նոր մոդելի, որի նպատակն է, ավելի արդյունավետ դարձնել ներքին շուկան և խթանել արտահանումը: Միաժամանակ ներկայացվել է նաև էներգետիկայի, լիցենզավորման, ներքին տուրքի մասին օրենքներում փոփոխությունների փաթեթը»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ մշակվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու օրենքի նախագիծը:

«Այստեղ ճշտում մտցնեմ, որ սա առաջին էներգաբլոկն է, որը չի շահագործվում: Երկրորդ էներգաբլոկի համար ներկայացվել է արդեն շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանի հաստատման և դրանից բխող միջոցառումների իրականացման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Սա արդեն հստակեցում է մտցնում ներդրումային ծրագրի մեջ, որը փոփոխության է ենթարկվել հետազոտությունների առաջին փուլի արդյունքում: Մենք այստեղ իրականացրել ենք երկու պլանային վերանորոգում, երկրորդն ավարտվեց այս տարվա հուլիսի սկզբին: Ամեն ինչ ընթանում է ըստ ժամանակացույցի»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Ընթացիկ տարում մշակվել է ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը հաստատելու մասին կառավարության որոշման  նախագիծը: Նախարարությունը մանրամասներ կներկայացնի նախագծի հաստատումից հետո:

Հայկ Հարությունյանն ընդգծեց, որ բավական լայն աշխատանք է տարվել չգազիֆիկացված համայնքների համար էներգամատակարարման այլընտրանք փնտրելու, ծախսերի հաշվարկման գործում:

«Արդեն ունենք հստակ պատկերացում, թե բոլոր այն 280 չգազիֆիկացված համայնքներում արևային ջրատաքացուցիչներ, արևային վահանակներ տեղադրելու համար ինչ միջոցներ են անհրաժեշտ: Համեմատել ենք գազիֆիկացման ծախսերի հետ: Ներկայում բանակցում ենք դոնորների, կառավարության հետ, որպեսզի ճիշտ, արդյունավետ ֆինանսական գործիք ներդնենք, որ տաք ջրամատակարարման հարցը կարգավորվի»,-ասաց Հայկ Հարությունյանն` ավելացնելով, որ արդեն ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Հատուկ պատիժ՝ ընտրակաշառք վերցնողներինԿամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՄայրը իր 7-ամյա որդուն թողել է կողպված մեքենայում և գնացել իր գործերով, տղան ջերմային հшրվшծի հետևանքով ընկել է կпմшյի մեջ Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՈսկին էժանացել է ԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանՀերթական անոմալ չափերի օձը ՀայաստանումԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Վթար է․ ջուր չի լինելու Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում․ Թրամփ Հայաստանի թիմը հաղթեց Ալբանիային Մեսիի ընտանիքի հայտարարությունը Զելենսկին ԵՄ ղեկավարության հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների արագացումը NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին ԱՄՆ-ում Չիկագոյի 21-ամյա բնակչին 4 քրեական մեղադրանք է առաջադրվել քաղաքային այգում խաչ այրելու համար Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի Փամբակ գետում 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը Արամ Ա-ի և Աֆրամ Բ-ի հանդիպման առանցքում եղել են տարածաշրջանային ու եկեղեցական զարգացումները Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը պետք է հեռանա. ՖԱՖ Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Շտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Վրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմա